Category: Մայրենիի ստուգտես

Ամենապիտանի բանը

Մի օր, մի տղա որոշում է գտնել ամենապիտանի բանը, որ կարող է օգնել իրեն ամբողջ կյանքում։ Նա թափառում է աշխարհից-աշխարհ, երկրից-երկիր, մարդկանցից հարց ու փորձ է անում, բայց պատասխանը չի գտնում։ Մի օր էլ վերջապես գտնում է այդ հարցի պատասխանը։ Հասկանում է, որ ամենապիտանի՝ գիտելիքն է։ Առանց գիտետլիք դու ոչնչի չես հասնի։

Տարվա նախագիծը

Ունեմ երկու նախընտրած նախագիծ՝ <<Հոգատար եմ>> և <<Բարձունի հաղթահարում>>։

Հոգատար եմ նախագիծը ինձ օգնեց իմ ընկեր Ռաֆայելին ավելի լավ ճանաչել։ Լինել ավելի ուշադիր, բարի և ընկերասեր։ Հոգատար եմ նախագծի շրջանակում մենք նաև զինվորներին մեր շնորհակալությունը հայտնեցինք նամակով, քաղցրավենիքներով և ցուցահանդես վաճառքներով ։ Շնորհակալ ենք նրանց մեր խաղաղ օրերի համար։

Դե իսկ բարձունք հաղթահարելը սիրում եմ, որովհետև սիրում եմ դժվարություններ։, ճամփորդություններ։ Ինձ այդ նախագիծը սովորեցնում է ուժեղ լինել, ճանաչել իմ երկիրը և պահպանել բնությունը։

Տարվա նախագծեր

Տարվա նախագծերից արված աշխատանքներ՝

Իմ ընկեր ուսուցիչը

Ճամփորդություն դեպի ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Իմ ընկեր Ռաֆայելը

Զատիկը ֆրասյաում

Զատկական հանելուկներ

Եղևնու մասին հեքիաթ

Մայրենիի հաշվետվություն առջին կիսամյակ

Continue reading “Տարվա նախագծեր”

Հաշվետու պատում մայրենի լեզվից

Դպրոցը մեզ սովորեցնում է լինել գրագետ, ունենալ ընկերներ և լինել ինքնուրույն։
Ես այս տարի նորմալ եմ աշխատել։ Անթերի եմ Հայրենագիտությունից և Մաթեմատիկայից։

Սիրում եմ հետաքրքիր գրքեր, հեքիաթներ, բայց մի քիչ ծուլանում եմ և քիչ եմ կարդում։ Գիտեմ, որ պետք է շատ կարդամ գրագետ լինելու համար։

Դպրոցում, մայրենիի ժամին շատ ստեղծագործություններ ենք կարդում և քննարկում։ Հետաքրքիր պատումներ ենք գրում։ Ձայնագրություններ ենք անում։ Իմ ամենասիրած բալլադը <<Շունն ու կատուն>> է , իսկ գրողը ՝ Հովհաննես Թումանյանն է, որովհետև հենց նա էլ գրել է իմ ամենասիրած բալլադը։

Իմ ամենասիրած նախագիծը <<Օգնություն ընկերներիս,>>, <<Հոգատարություն>> նախագծերն են, որովհետև սիրում եմ, որ ընկերներս , շրջապատիս մարդիկ իրենց լավ են զգում։ Սիրում եմ բոլոր դասերը, ամենաշատը՝ Մայրենին և Հայրենագիտությունը որովհետև Մայրենին և Հայրենագիտությունը իմ Հայրենիքի մասին է։ Դրանք ամենակարևոր առարկաներն են, քանի որ մենք պարտավոր ենք խոսել և գրել գրական, ինչպես նաև ճանաչել հայրենիքը։

Ինչպես մյուս առարկաներից, մայրենիից նույնպես բլոգում բաժին ունեմ, սակայն ոչ բոլոր նյութերս եմ հրապարակել բլոգում։ Եղել են նաև նյութեր, որ բաժնը չեմ նշել։ Ահա իմ Մայրենիի բաժինը։