Բնագիտություն

Հարցեր

1․ Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:

2․ Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Հողային՝ Արմատային համակարգի միջոցով ստանում ջուր և հանքային նյութեր
Օդային՝ Կանաչ տերները ստանում են ածխաթթու գազ

3․ Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Ավտոտրոֆ բույսերը ինքնուրույն սինթեզում են օրգանական նյութեր իրենց համար։
Հետերոտրոֆ օրգանիզմները չեն կարող ինքնուրույն սինթեզել նյութեր և այդ հետևանքով օգտվում են այլ օրգանիզմների սնված նյութերից։

4․ Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Ցողիկը, վեներայի մաշիկը, ճանջասպանը, որոնք միջատներ են ուտում նրանց մեջ օգտագործվող նյութերով սնվելու համար։

Բնագիտություն

1.Ինչ է Բջջիջը

Բջջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավորն է, և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:նմ

2.Որ նյութերն են բջջում, էներգիայի  հիմնական աղբյուրը:

Օրգանական նյութերից  օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը:Կարևոր ածխաջրերն են գլյուկոզը,սախարոզը ,ցելյուլոզը:Ածխաջրերը  օրգանիզմին ապահովում են էներգիայով:

3.Որոնք են բջջի բաղադրության  հիմնական քիմիական տարրերը:

Բոլոր կենդանի օրգանիզմների հիմնական մասը կազմում է քիմականը տարրերը:Դրանք են ազոտը (N),ջրածինը (H2)ածղածինը (c),թթվածին (O2):ԹԹվածինը կազմում է տարրի 98%-ը:

4.Ինչու են բոլոր բջիջները մեծ քանակությամբ ջուր պարունակում:

Կենդանի բջջում ամենաշատը  ջուրն է,որ կազմում է բջջի բաղադրության 80%-ը:Ջուրը գերազանց լուծիչ է ,անհրաժեշտ նյութերը բջիջ են մտնում,իսկ նյութափոխանակության արգասիքները բջջից հեռանում են ջրի միջոցով:Կենդանի բջջի մեջ մտնում են նաև քիչ քանակությամն հանքային աղեր:

Հյուսվածք

1.Ինչ է հյուսվածքը

Միևնույն ծագում ունեցող ,կառուքվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով լցված բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:

2.Ինչ հյուսվածքներ  ունեն բույսերը

Բույսերը ունեն հետևայլ հյուսվածքները ծածկող հյուսվածքը,հիմնական,փոխադրող,գոյացնող,մեխանիկական:

3.Բույսի որ մասում է տեղադրվված գոյացնող հյուսվածքը:

Գոյացնող հյուսվածքը կա արմատի ծայրին և ընձյուղի գագաթին,որ ապահովում է բույսի աճը և երկարությունը,իսկ ցողուններում և արմատներում   եղած հյուսվաածքը հաստությամբ:

4.Որ հյուսվածքն է կատարում  բույսի և նրա օրգանների  հենարանի դեր:

Մեխանիկական հյուսվածքը բույսին տալիս է ամրություն և ճկունություն:Նրան հաճախ անվանում են հենարանային հյուսվածք:

5.Կենդանական ինչ հյուսվածքներ գիտեք

Կենդանական հյուսվածքներ են էպիթելային,շարակցական,մկանային,նյարդային:

6.Ինչ դեր է կատարում շարակցական հյուսվածքը:

Շարակցական հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանական դեր:Այն կարող է լինել փուխր,պինդ,կամ հեղուկ:Արյունը շարակցական հյուսվածք է:

  1. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Կան կենդանական չորսը տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է.

  1. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

  1. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Fկետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:

  1. Նշի՛ր հայելիների տեսակները:

Գոգավոր, հարթ, ուռուցիկ:

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր

  1. Ի՞նչ է բջիջը։
    Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
    Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
    Օրինակ
    Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
    Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
    Օրինակ
    Բույսերը, կենդանիները, մարդը:
    Բջիջները լինում են բուսական և կենդանական:
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
    Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
    Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթ՝
    սահմանազատում է բջջին շրջակայից,
    տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
    ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  5. Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:

7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Մարդն ունի չորս տեսակի հյուսվածքներ: Շարակցական, էպիթելային, մկանային և նյարդայն:
Իսկ  բուսական հյուսվածքները լինում են՝ գոյացնող,
ծածկող, հիմնական, փոխադրող և մեխանիկական:

8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Բնագիտություն

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Ընկնող և անդրադարձած ճառագայթները հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:


2. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:
Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

Read More »

Բնագիտություն

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը բնութագրում է տաք և սառը հասկացությունները։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Երբ որ ջերմաչափի ցուցմունքը դադարում է փոխվել, այդ պահին ջերմային հավասարակշռության վիճակում
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Հեղուկային, էլեկտրոնային, մեծանիկական, օպտիկական, գազային։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
  5. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
  6. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
    Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  7. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
  8. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
  9. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:
  10. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
  11. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
    2. Չի կարելի  պառկել գետնին:
    3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
    4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
    5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
    6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
    7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
    8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:
  12. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ:
  13. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
  14. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրն էլ է մագնիս և ունի իր բևեռները։
  15. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
    Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Բնագիտության ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Երբ մենք ջանք ենք գործադրում ուրիշ մարմնի հանդեպ և նա տեղաշարժվում է

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է արևի ճառագայթներից:
  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Ջերմային, քիմիական, միջուկային և էլեկտրական։

  1. Ի՞նչպես են կենդանիները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Կենդանիները և բույսերը ստանում են արևի ճառագայթից։

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ սառն ու տաքը միանում են իրար հետ։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Հեղուկային, էլեկտրոնային, մեխանիկական, օպտիկական ևգազային։

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Ջերմաչափը դնում ենք մարդու թևի տակ, 5-7 րոպե սպասում, հանում և նայում։

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը և ջերմային ընդարձակումը:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:


Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակը, կոչվում է հալում, իսկ եթե նրա հակառակ երևույթը, կոչվում է պնդացում։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Եթե հեղուկն եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:

  1. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

նյութը գազային վիճակից հեղուկ վիճակը, կոչվում է խտացում:

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը, դա մարմնի զանգվածությունն է։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը, մարմնի տեղափոխությունն է:

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

Ձուկը շարժվում է ափի նկատմամբ:

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Բնագիտություն

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակից ստացվող ջերմային էներգիայով :
  2. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Ինձ հայտնի են ջերմայինէլեկտրականքիմիական և միջուկային էներգիաները

  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Կենդաները և բույսերը ստանում են օրգանական նյութեր արևի միջոցով:

Բնագիտություն

Թեմանների ամփոփում

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Օրինակ՝ երբ Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց է թողնվում քարը, անձրևի կաթիլները են թափվում նույնը ձյան փաթիլները և այլն կոչվում է տիեզերական ձգողություն։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում է նրա վրա կողվում է Առանձգականության ուժ։

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

երբ 2 մարմին իրար են բախվում

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Նյուտոն

  1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում է օզոնային շերտին, որը մարդուհամար շատ օգտակար է, որովհետև օզոնային շերտը խանգարում է ուլտրամանուշակագույն հոսանքներին ներխուժել երկրի մթնոլորտ:

  1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։

Երբ նյութը առաջեցնում է մեկ կամ ավելի նյութեր կոչվում են քիմիական ռեակցիա։

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։

Օրինակ՝ Գույնի փոփոխություն, կաթի թթվելը, լույսի անջատումը և այլն։

  1. Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք:

2

  1. Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը։

  1. Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը:

F նշանով։

  1. Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու:

Այո եթե նա ունի շարժիչ կամ դիք տեղ:

Բնագիտական հանելուկներ

Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր,

Փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում,

Ո՞ր հագքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում,

Կանաչ գարուն է անվերջ երազում:

/Ճնճղուկ/

***

Երբ դնում ենք, կտրատում,

Մանրիկ-մանրիկ մասնատում,

Լացացնում է ինձ ու քեզ,

Անունն ասա, թե գիտես:

/Սոխ/

***

Ի՞նչն է ջերմորեն մեզ տաքացնում

Եվ քուն է մտնում մինչև իրիկուն,

Իսկ երբ գիշերն է դռները թակում,

նորից մեզ իր տաք գիրկն է ընդունում:

/Անկողին/

***

Ի՞նչ ջուլհակ է. մանում, հինում,

Գործում է, բայց սեղան չի դրվի,

Կլոր մարմնով, ծուռ-ծուռ ոտքերով,

Կտավ է հյուսում միշտ նույն զարդերով:

/Սարդ/

***

Ի՞նչն ենք դուրս հանում տնից ու բակից,

Մաքրում, տանում ենք մեր ոտքի տակից,

Նա պետք չի գալիս իր դուրս հանողին՝

Խառնվում է միշտ ավազ ու հողին:

/Աղբ/

Բնագիտություն

1․ Ինչ է վառելանյութը։
Նյութերը ,որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն կոչվում են վառելանյութ։Օրինակ ՝ բենզին,փայտ, գազ և այլն։


2․Բնապահպանական տեսակետից վառելիքի ,ո՞ր տեսակներն են առավել նախընտրելի։
Առավել նպատակահարմար է գազային վառելանյութը ,այն վառվում է առանց շրջապատը աղտոտելու։


3․Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութի այրման արդյունքում։
Վառելանյութի այրման արդյունքում առաջանում են մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոոններ։