Ձմեռային ճամբար օր տասերորդ


9:00-ին մասնակցեցինք ընդհանուր պարապունքին։ Մենք կատարեցինք բյուրեղապատմանք քիմյական փորձ։ Մենք լցրեցինք կարբամիտը տաք ջրի մեջ։ Հետո լցրեցինք այն ֆիլտրի մեջ։ Երկուշաբթի մենք կտեսնենք բյուրեղներից պատրաստված ծառը։ Հետո գնացինք երգի Լուիզա Քեշիշյանի մոտ։ Մենք երգեցինք հայկական երգեր։ Մեզ այցելեցին Արևելյան դպրոցի Տաթև Թամազյանի ջոկատը։ նրանց ցուցադրեցինք մի քանի փորձեր « սովորող սովորեցնող»նախագծի շրջանակներում։

Ճամբարի ամփոփում օր իններորդ

Այսօր ժամը 9:00 Մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին իսկ հետո գնացինք պարի’ ընկեր Մերին մեզ սովորեցրեց “յարխուշտա” ավանդական պարը։ Իսկ հետո մենք գնացինք մարզական’ թենիսի այնտեղ ընկեր Հասմիկը մեզ սովորեցրեց ճիշտ խաղալ թենիս հետո 3 , 4 ժամերին , համագործակցային նախագիծ , 3-4 ժամերին մենք այցելե ենք ինժեներատեխնիկական լաբորատորիա , իրականացնելու ( հղում ) , նախագիծը: Ընկեր Գնելի և Ընկեր Արմինեի օգնությամբ պատրաստեցինք տարբեր չափերի սրվակների բռնիչներ ։ Ընկեր Գնելի միջոցով վերանորոգեցինք մեր լաբորատորիայի խնամված նժարավոր կշեռքը , որի համար Ընկեր Գնելը կոտրված դետալը նախագծեց և պատրաստեց լաբորատորիայի պայմաններում ` մեր աչքի առաջ ։ Մենք շատ ուրախացանք , քանի որ բնագիտության լաբորատորիաները դրա կարիքը շատ ունեին ։

Այստեղ մենք խաղում ենք թենիս իրար հետ։ Շատ տպավորվող օր էր

Շաբաթվա ամփոփում

Առաջին օրը մենք հիշեցինք ինչպես որոշել նյութի խտությունը և զանգվածը, վերհիշեցին որ 1 միլիլիտրը մեկ սանտիմետր խորանարդ է, նաև վերհիշեցին ինչպես որոշել սանդղակի բաժանման արժեքը և ինչպես ենք որոշում մարմնի, հեղուկների զանգվածը կշեռքի և կշռաքարերի միջոցով։ և հետո մենք որոշեցինք մեր լաբորատորիայի ծորակի եկող ջրի մաքրությունը:

Երրորդ օր պարապմունքից հետո մենք որոշեցինք ծորակի ջրի,Նոյի արտադրության ջրի և Բոն ակվայի արտադրության ջուրը և բժշկական սպիրտը: Հասկացանք որ ծորակի և Բոն ակվայի ջուրը ավելի մաքուր է քան Նոյի ջուրը: Իսկ հետո Հասմիկ Ուզունյանը նրա հետ բերեց կաթ և մենք նրանց հետ որոշեցինք կաթի մաքրությունը:

Հետո եկան քոլեջում սովորող ծրագրավորող ընկեր Սմբատը, և ընկեր Նարեկը և նրանց հետ մենք խոսեցինք արհեստական բանականության մասին:

Չորրորդ օր պարապունքից հետո գնացինք մեր ֆիզիկայի լաբորատորիա: Իմ ընկեր Ալենը մատանի էր գտել նա բերեց այդ մատանին և մենք փորձեցինք պարզել ոսկի թե ոչ: Պարզելուց հետո մենք հասկացանք որ դա ոսկի չե: Իսկ ես բերել Էի մեր տան ծորակի ջուրը և ես հասկացա որ մեր տան ծորակի ջուր մաքուր է և այն կարելի է խմել: Հետո մենք գնացինք ֆիզկուլտուրայի:

Հինգերորդ օր

Հավաքվեցինք ուսուցիչների հետ , զրուցեցինք , իսկ հետո գնալու ենք թանգարան :

Սահակ Սահակյանի թանգարան

Այցելության օր՝ հունվարի 12

Այցելության վայրը՝ Սահակ Սահակյանի թանգարան

Պատասխանատուներ՝ Զարինե Փանյան, Էմմա Այվազյան, Գայանե Մխիթարյան

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Նպատակը՝ Ազգագարական փառատոնի շրջանակներում ծնողն է հարթակում․ Այցելություն կրթահմալիրի ծնող՝ Լուսինե Սահակյանի պապիկի թանգարան։

Սահակ Սահակյանի թանգարանը գտնվում է Ստեփանավանի մշակույթի պալատում: Այն բացել է իր դռները այցելուների առջև 2015թ-ին:

Նա հանրաճանաչ հայ վարպետ է և մասնակցել է բազում հայկական և միջազգային ցուցահանդեսների: Լոռվա բնությունը, հայկական ճարտարապետությունը ինքնին դարձան վարպետի ուսուցիչը:

Սահակ Սահակյանի յուրահատուկ ոճը և ազգային գույնը արտացոլվել է «Հայկական տիկնիկներ» մեծ շարանի մեջ: Նա ստեղծել է փոքրիկ կիսանդրիներ, սափորներ, դիմակներ, հեքիաթի հերոսներ և այլն:

Ծանոթանալ ժամանակակից արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին։ Ավելի մոտիկից ճանաչել Սահակ Սահակյան նկարչին, արվեստագետին, քանդակագործ, ժողովրդական արվեստի ներկայացուցչին ով 25 երկրներում ներկայացրել է Հայաստանը և արժանացել է ոսկե մեդալների։

Ընթացքը՝ Առավոտյան ժամը 10֊ին շարժվում ենք Միջին դպրոցից, դեպի քաղաքային տրանսպորտի կանգառ։

. Ծանություն թանգարանին։

. Զրույց թանգարանի տնօրենի, Միջին դպրոցի սովորող, Վարդան Սահակյանի մայրիկի՝ Լուսինե Սահակյանի հետ։

. Թանգարանում ճամբարականները կաշխատեն կավով

Զրույց թեյի սեղանի շուրջ, ճամբարականներին հետաքրքրող հարցերի քննարկում։

Ինձ շատ դուրեկավ թանգարանում , շատ հետաքրքիր էր , նաև մենք այնտեղ կավով տարբեր իրեր , դեմքեր ենք պատրաստել :

Ձմեռային ճամբար օր երկրորդ

Այս օր ճամբարում իմ երկրորդ օրն էր։ Մենք բոլորս գնացինք դեպի քոլեջ որպիսի տեսնենք ընկեր Շողիկին։ Մենք այնտեղ խաղացինք կենդանիների հետ և փոքրիկ խաղ խաղացինք։ Խաղում մենք պետք է գուշակեինք թե պղպեղի մեջ քանի սերմ կա։ Ոչ մեկս չկարողացանք կռահել։ Հետո մենք այնտեղ ցանեցինք կամպսիս։ Հետո մենք նաև նայեցինք ընկեր Շողիկի բույսերին և հարցեր տվեցինք նրան։

Դրանից հետո մենք առողջագիտության դասավանդող Քրիստինե Սահակյանց ի հետ հետաքրքիր վիկտորինա արեցինք առողջության հետ կապված և իմացանք շատ ու շատ նոր փաստեր մեր օրգանիզմի մասին։ Օրինակ որ մենք մեր կյանքի մեկ երրորդը մասը անցկացնում ենք քնած կամ որ օրվա ռեժիմը մեծ կապ ունի մեր առողջության հետ ահա վիկտորինայի իմ պատասխանները։

Առողջագիտության վիկտորինա

Ինչ չես կարող գնել

— Դեղ բոլոր հիվանդությունների դեմ

— կախարդական դեղահաբ

— առողջություն


Ամենախելացի սպորտաձևը

— բիաթլոն

-կրոկետ

— շախմատ

.Որն է առողջ նախաճաշ

— փաթիլներ хлопья,բուտերբրոդներ, կոնֆետներ

— շիլա, մրգեր, կաթ,թեյ, հաց ու կարագ

ամեն ինչ, ինչ ուզեք

..Անվանեք սպորտային պարապմունքներ,որոնք չի կարելի խաղալ ձմռանը

-հոկեյ

-բիաթլոն

-ֆուտբոլ

— չմշկասահք

-դահուկասահք

-վազք




Ինչպես է կոչվում մաքրության մասին գիտությունը

-հիգիենա

-մաքրություն

— կարգապահություն


Ինչպես է կոչվում օրգանիզմի աշխատանքի խափանումը

— հիվանդություն

-խափանում

-սթրես


ինչպես է կոչվում քնելու, սնվելու և ակտիվ լինելու համար ժամանակի բաշխումը



-վարքականոն

օրվա ռեժիմ

-վարքականոն


Ինչպես է կոչվում մրցման նպատակով մտավոր կամ ֆիզիկական հատուկ գործունեությունը

—սպորտ

-Ֆիթնես

-մրցոււյթ

-էստաֆետա




Թվեք ամառային սպորտային սպորտաձևեր

-ֆուտբոլ

-դահուկ

-վոլեյբոլ

-հոկեյ

-բասկետբոլ

-գեղասահք

լող

-բիաթլոն

—թենիս




Թվեք ձմեռային սպորտային սպորտաձևեր



—ֆուտբոլ

—դահուկ

-վոլեյբոլ

—հոկեյ

-բասկետբոլ

—գեղասահք

-լող

-բիաթլոն


Ինչպես է կոչվում սպորտային վազքը մեծ տարածություններով

-մարաֆոն

-կրոսս

-սպրինտ


Ինչպես են կոչվում առավոտյան ֆիզիկական վարժությունները

-մարզանք

-մարմնամարզություն

-կոփում

-առողջ ապրելակերպ



Ինչպես է կոչվում օրգանիզմի վարժեցումը սառը ջրով



-ջրցողում

-կոփում

-լող

-հիվանդացում

Վիճակը, որում անցնում է մարդու կյանքի 1/3ը, կոչվում է

— անաբիոզ

-նիհր

-քուն

Ձմեռային ճամբար օր առաջին

Ֆիզիկայի լաբորատորիայում ծանոթացանք մեր ջոկատավարների’ Գ.Մխիթարյան, Է.Այվազյանի և մեր ընկերների հետ։ 9:00 Մասնակցեցինք ընդհանուր պարապմունքներին։ Ծանոթացանք մեր նախագծերին որոնք պետք է կատարենք այս շաբաթներին։

Էմմա Այվազյան

Գայանե Մխիթարյան

10:00 14:00։ Կատարեցինք նախապատրաստական աշխատանք։

Հիշեցինք ինչպես որոշել նյութի խտությունը և զանգվածը, վերհիշեցին որ 1 միլիլիտրը մեկ սանտիմետր խորանարդ է, նաև վերհիշեցին ինչպես որոշել սանդղակի բաժանման արժեքը և ինչպես ենք որոշում մարմնի, հեղուկների զանգվածը կշեռքի և կշռաքարերի միջոցով։

Մենք որոշեցինք մեր լաբորատորիայի ծորակի եկող ջրի մաքրությունը