Հայրենագիտություն

Դադիվանք

Դադիվանքը (կամ Խութավանքը) հայկական վանք է, որը գտնվում է 1100 մ բարձրության վրա: Ստուգաբանական տարբերակներից մեկի համաձայն` վանքի անունը կապված է  Սուրբ Դադիի հետ, որը եղել է Թադեոս առաքյալի աշակերտը և Հայաստանում քարոզել է քրիստոնեությունը: Երկրորդ տարբերակը գալիս է «խութ» (բլուր) և «վանք» (վանք) բառերից, այսինքն` բլրի վրա գտնվող վանք:

Ջերմաջուր

Ջերմաջուրը հարուստ է բնական և բուժիչ աղբյուրներով: Ջերմաջուրը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2200 մ բարձրության վրա: Աղբյուրի շուրջը կա լողավազան, որտեղ կարելի է լողալ: Խորհուրդ է տրվում այս տեղանքի գեղեցկությունն ու յուրահատկությունը գնահատել անձամբ այնտեղ այցելելով:

Հայրենագիտություն

ՀԱՂԱՐԾԻՆ

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

ՍԵՂԱՆԱՏՈՒՆ

Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21,6 x 9,5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավ-արևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։

Հայրենագիտություն

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

Ձկնատեսակները

Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

Ավանդազրույցներ

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Ամանորը Իտալիայում և Գերմանիայում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել

Գերմանիա

Ի տարբերություն Սուրբ ծնունդի, որը համարվում է ընտանեկան տոն և նշվում է ընտանիքի անդամների հետ միասին, Նոր տարին Գերմանիայում ընդունված է նշել ընկերական շրջապատում։ Հատկապես երիտասարդության շրջանում ընդունված է նշել ընկերների հետ կա՛մ տանը, կա՛մ ակումբում՝ հատուկ կազմակերպված երեկույթների ժամանակ։ Առավել մեծահասակները Նոր տարվա նախօրեին այցելում են ռեստորաններ, ամանորյա երեկույթներ, թատերական ներկայացումներ կամ համերգներ։Անագե գուշակություններ

Ամանորը տանը դիմավորելու դեպքում հյուրերի ընդունումը տեղի է ունենում դեկտեմբերի 31-ի գիշերը։ Ընդ որում Գերմանիայում սեղաններն այնքան առատ չեն, որքան Հայաստանում։ Սովորաբար գերմանացիները սահմանափակվում են թեթև ուտեստեղենով. Սիլվեստրի ավանդական ուտելիքներ են համարվում ռակլետն ու ֆոնդյուն։ Մինչ կեսգիշեր մնացած ժամանակն անցկացնում են ավանդական կատակերգական «Ընթրիք՝ մեկի համար» սկեչի դիտումով և սեղանի խաղեր խաղալով։ Տիպիկ զբաղմունք է նաև անագով գուշակությունը. հալված անագը լցնում են ջրի մեջ և ստացված պատկերներով փորձում գուշակել, թե ինչ է սպասվում պատկերի տիրոջը նոր տարում։

Կեսգիշերին ընդունված է բարձրացնել շամպայնով լի գավաթները և միմյանց երջանկություն ու հաջողություն մաղթել նոր տարում։ Դրանից հետո Գերմանիայի բնակիչները դուրս են գալիս փողոց, որպեսզի դիտեն հրավառությունը, ապա շարունակեն տոնախմբությունները

Ճամփորդություն դեպի խոր վիրապ

Ամսի քսանին մենք այցելեցինք Խոր վիրապ որտեղ մենք մտանք եկեղեցի և աղոթեցինք, մոմ վառեցինք, ընդմիջում արեցինք և ով համարձակեց իջավ խոր վիրապը իսկ ով ոչ փոքրը իջավ: Ես չեմ իջել որովհետև մի տեսակ վախենալու էր։ Անտեղ հուշանվերներ գնեցի։ Առաջին անգամ ես իմ ընտանիքով էի գնացել և ասեմ այնտեղ շատ բան է : Մեզ հետ ճամփորդում էին նաև չորրորդ դասարանի սովորողները, որոնց մենք ներկայացրինք Գրիգոր Լուսավորչի և Խոր Վիրապի մասին պատմությունը: Հետո բարձրացանք մի փոքրիկ սար այնտեղից շատ սիրուն տեսարան էր: Այցելեցինք Մասիս քաղաքում գտնվող Ֆրանկոֆոնիայի այգի, որտեղ մի լավ կապիկություն արեցինք և շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք:

Խոր վիրապ

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն:

Screenshot_20211019-190918_Maps

Իմ ճամփորդությունների մասին տեղեկություն

Նորավանքի մասին

Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դարում և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դարերում։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

Սաղմոսավանքի մասին

Read More »

Ուսումնասիրում եմ 3-1 դասարանի սովորողների բլոգները

  • անուն-ազգանուն (հայատառ)- Այո՛, բլոգի անուն ազգանունը հայատառով է։
  • ուսումնական  հաստատությունը- Այո՛, ուսումնական հաստատությունը գրված է։
  • դասարան- Գրավծ է 3.1-դասարան

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը- չունի
  • Մխիթար սեբաստացի կրթահամալիր- Գրված է
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին- չունի

West.mskh.am

  • հղում դասավանդողների բլոգներին

Արմինե Գյոնջյանի բլոգ

Հայրենագիտության Հաշվետվություն

Մենք այս տարի անցանք նոր առարկա՝ «Հայրենագիտություն»։ Ես այդ առարկան շատ սիրեցի և լավ եմ սովորում, որովհետև ինձ հայրենագիտությունը շատ է դուր եկել։ Այն պետք է , որ իմ հայրենիքի մասին իմանամ , ճանաչեմ մեր արքաների և մեր մարզերի մասին սովորեմ։

Շատ եմ սիրում ճամփորդել, այդ պատճառով էլ ամենասիրելի նախագիծը Բարձունքի հաղթահարումն է, որովհետև սիրում եմ ադրենալին և դժվարություններ հաղթահարել։ Մինչ ճամփորդելը ուսումնասիրում ենք վայրը։ Համացանցից տեղեկություններ ենք դուրս բերում, քարտեզի վրա որոշում տեղը։ Իմանում թե որքա՞ն ժամանակ ենք կորցնելու ճանապարհին։ Տեղեկություններ ենք հավաքում կլիմայի և տվյալ օրվ եղանակի տեսության մասին։ Մինչ ճամփորդելը լիքը գիտելիքներ ենք ձեռք բերում և կարողանում ենք ճանաչել մեր հայրենիքը։ Սա Էլ իմ հայրենագիտության բաժինը՝ Հայրենագիտության բաժին

Ճամփորդություն դեպի Մեծեփ սար

Մեծեփ սարը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Գագաթի ընդհանուր տեսքի համապատասխան, եզրերով անցնում են Հին հունական դիցաբանության ամրոցի քաղաքների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ քաղաքների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։

Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան ասֆալտապատ մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։