Կենսաբանություն

1.Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

Օձը կարող է 3 տարի քնել:


Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել։


Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում։


Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:


Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:


Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի:


Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Հայաստանում հանդիպում են սողունների 57 տեսակ, որոնցից 3 տեսակի՝ կրիա, 26 տեսակի՝ մողես, 28 տեսակի՝ օձ։


Ներկայացնել սողունների բազմացումը



Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:
Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:
Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:
Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջը բեղմնավորվում է սպերմատոզոիդի հետ հենց էգի օրգանիզմում:

Leave a comment